Աշխատում ենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մուտքն ու ելքը կազմակերպելու համար. Հաջիև

Աշխատում ենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մուտքն ու ելքը կազմակերպելու համար. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Գորիս-Կապան-Ստեփանակերտ ճանապարհով միջազգային «Կարմիր խաչ»–ի մուտքն ու ելքը՝ վիրավորներին օգնելու և տարհանելու համար․

«Կանոնավոր կապի մեջ ենք ԿԽՄԿ–ի, ինչպես նաև անմիջականորեն Ղարաբաղի հայկական բնակավայրերի ներկայացուցիչների հետ՝ տեղում արձագանքելու մարդասիրական կարիքներին.

- Երեկվանից Ադրբեջանի Աղդամի, Սաբիրաբադի և Սաաթլի շրջանների հիվանդանոցները պատրաստ են ընդունել զգալի թվով հիվանդներ Ստեփանակերտից․ այդ հիվանդանոցները համալրվել են լրացուցիչ բժշկական անձնակազմով:

- Ուղարկվել են դեղեր և այլ բժշկական իրեր՝ հատուկ այրվածքները բուժելու համար։ Բացի այդ, առաքվել է նաև պարենային օգնություն։ Այն կշարունակվի այսօր և հաջորդ օրերին։

- Ապահովվել է բժշկական բրիգադով ուղղաթիռի անարգել թռիչքը Հայաստանից դեպի Ղարաբաղ՝ բժշկական աջակցության կարիք ունեցող անձանց տեղափոխելու և տեղում բուժօգնություն ցուցաբերելու համար։

-Մենք ներկայումս աշխատում ենք Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆուզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ-ին բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ՝ բժշկական տարհանման և օգնության առաքման համար», - գրել է Հաջիևը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում