Պետությունը ջերմությամբ, սիրով, գրկաբաց, սննդով դիմավորում ու տեղավորում է մեր արցախահայ հայրենակիցներին, իսկ մնացածի մասին դատողություններ արեք ինքներդ
Ժողովուրդ, երբ Ֆեյսբուքում կարդում եք, թե ՇՏԱՊ ժող ջան, արցախցի այս ընտանիքին ՇՏԱՊ բնակարան է անհրաժեշտ Երևանում, ուրեմն իմացեք։
Դա չի նշանակում, որ պետությունը տվյալ անձանց կացության վայր չի առաջարկել ` ժամանակավոր հյուրանոց կամ այլ տարբերակ։
Դա նշանակում է, որ զուտ մեր տվյալ հայրենակիցը մերժել է պետության կողմից իրեն առաջարկված տարբերակը, խնդրել է իր ծանոթին Երևանում տուն գտնել իր համար, իսկ նա էլ` Ֆեյսբուքում նման ՇՏԱՊ ՈՒ ՀՐԱՏԱՊ գրառում է արել։
Կրկնում եմ, պետությունը ջերմությամբ, սիրով, գրկաբաց, սննդով, ջրով, տաք սուրճ-թեյով դիմավորում ու տեղավորում է մեր արցախահայ հայրենակիցներին, իսկ մնացածի մասին դատողություններ արեք ինքներդ։
Կարծիքներ