Այս պահին հենց աշխատանքով է, որ պիտի փորձենք մեր առջև դրված նպատակները իրականացնել. Ռաֆայել Երանոսյան

Այս պահին հենց աշխատանքով է, որ պիտի փորձենք մեր առջև դրված նպատակները իրականացնել. Ռաֆայել Երանոսյան

Հումորիստ, դերասան Ռաֆայել Երանոսյանը Ֆեյսբուքում գրում է. 

«Սիրելի հայրենակիցներ, բնականաբար բոլորս էլ հասկանում ենք, որ այս բարդ պայմաններում մենք ևս պետք է վերսկսենք մեր աշխատանքային գործունեությունը։ Հաճախ մեր աշխատանքը՝ ստեղծագործական, հումորային, շատ ավելի ակնառու է դառնում ճգնաժամային պայմաններում ու իրականում շատ ավելի բարդ հենց մեզ համար, քանի որ մեր մտքերն ու նպատակները ուղիղ կապված են երկրում տիրող իրավիճակի հետ։ Ու այս պահին հենց աշխատանքով է, որ պիտի փորձենք մեր առջև դրված նպատակները իրականացնել, կարողանալ հնարավորինս օգնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, օգնել ապրել նաև մեզ ու մեր ընտանիքներին, փորձել ուղղել այսքան կորացած մեր մեջքը։ Մենք հայ ենք, մեր հայրենիքում ենք ու միահամուռ կերպով փորձելու ենք մեր աշխատանքով ու հայրենիքին նվիրվածությամբ հաղթահարել այս ծանր ժամանակները։ Ի գործ»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում