Վրաստանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Վրաստանում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 03:39-ին Ծալկայի տարածքում (Քվեմո-Քարթլի շրջան)՝ Թբիլիսիից 58 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 12 կմ խորության տակ:
Ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել:
Կարծիքներ