Հասիմոտոն իդեալականորեն համապատասխանում է Տոկիոյի Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնին. Բախ
Տոկիոյի Օլիմպիական եւ Պարալիմպիկան խաղերի պատասխանատու նախկին նախարար Սեյկո Հեասիսոտոն, որն օլիմպիական մեծ փորձ ունի, իդեալականորեն համապատասխանում Է «Տոկիո-2020»-ի կազմակերպական կոմիտեի նախագահի պաշտոնին: Այս կարծիքն Է հայտնել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը, որի խոսքը մեջբերում Է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Նշանակման մասին որոշումն ընդունվել Է փետրվարի 18-ին կազմկոմիտեի գործկոմի նիստում: Կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունները տեղի են ունեցել այդ պաշտոնն զբաղեցրած Յոսիրո Մորիի հրաժարականից հետո: Նա իր պաշտոնից հեռացել Է փետրվարի 14-ին՝ իր կողմից թույլ տրված սեքսիստական արտահայտությունների շուրջը ծայր առած սկանդալից հետո: «Կնոջ նշանակումը «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար նաեւ շատ կարեւոր ազդանշան Է գենդերային հավասարության վերաբերյալ, որն այն թեմաներից մեկն Է, որոնք քննարկվել են 2020-ի Օլիմպիական օրակարգում»,- հավելել Է ՄՕԿ-ի նախագահը:
Մորին փետրվարի սկզբին սկանդալի կենտրոնում Էր հայտնվել իր այն արտահայտության համար, թե կանանց թվի ավելացումը մարզական կոմիտեներում եւ ֆեդերացիաներում հանգեցնում Է դրանց նիստերի ձգձգման: Պաշտոնայն դա բացատրել Է այն բանով, թե կանայք, նրա կարծիքով, ելույթ են ունենում չափազանց երկար եւ նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ Է համարում ինչ-որ բան ասել: Կազմկոմիտեի ղեկավարին դատապարտել են մի շաք քաղաքական գործիչներ եւ Խաղերի հովանավորներ:
Բացի դրանից, ի նշան բողոքի իրենց աշխատանքից հրաժարվել են շուրջ 500 կամավորներ եւ օլիմպիական կրակի փոխանցավազքի մասնակիցներ: Հասիմոտոն 56 տարեկան Է, նա չմշկորդ Է եւ հեծանվարշավորդ, յոթ Օլիմպիադաների մասնակից, 1992 թվականի Խաղերի չմշկավազի 1500 մետր մրցատարածության բրոնզե մրցանակակիր: 2008 – 2009 թվականներին եղել Է արտաքին գործերի փոխնախաար: 2019 թվականի սեպտեմբերից զբաղեցրել Է Տոկիոյում Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի պատասխանատու նախարարի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ