Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհրդական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ-ն։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիմոնյանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դիմումը՝ կարգադրում եմ.
2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա Սիմոնյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2021 թվականի դեկտեմբերի 2-ից Լիանա Սիմոնյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է կարգադրության մեջ:
Կարծիքներ