Խառնակ ժամանակներին անպայման կհետևեն մեծագույն փոփոխություններ
Մեր խառնակ ժամանակներին անպայման կհետևեն մեծագույն փոփոխություններ մարդկանց և պետությունների կյանքում, այդ թվում՝ նաև քաղաքակրթական փոփոխություններ:
Բնական հարստությունների սպառման սխեմատիկ մոտեցումը որոշակի այլակերպման (տրանսֆորմացիա) կենթարկվի:
Տնտեսական կայունացման և աստիճանական զարգացման հնարավորություն կստանան այն պետությունները, որոնք կունենան բոլոր տեսակի թափոնների (արտադրական, տնտեսական, կենցաղային, ջրի, սննդի և այլն) հետ աշխատելու կատարելության հասցված մշակույթ՝ գերնպատակ ունենալով մշտապես ապրանքային տեսքի բերել ցանկացած թափոն:
Այդ մշակույթի վերջնական ձևավորման հայեցակարգային, իրավական, մարդկանց նախապատրաստման աշխատանքները պետք է ձեռնարկվեն այսօր. գործունեության անսահման հնարավորություններ քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ հասարակական կառույցների ու կազմակերպությունների համար....
Հ. Գ. Կանցնի մի քանի տասնյակ տարի, և մեր երկրում իսպառ կվերանան դատարկ ապար, պոչամբար, կեղտաջուր, սննդի մնացորդ, արտադրական, շինարարական թափոն հասկացությունները...
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ