Սարգիս Մարգարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սարգիս Մարգարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
Սարգիս Ղազարի Մարգարյանի կենսագրությունը
Ծնվել է 1990 թվականի օգոստոսի 25-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:
2010 թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:
Աշխատանքային գործունեություն
VIII-X.2010 թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ
2010-2011 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ
2011-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ, 1-ին բաժանմունքի քննիչ, ապա՝ 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ
2014-2017 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ
2017-2018 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ
2018-2019 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ
II-IV.2019թ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ
2019-2021 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ
2021-2023 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Կարծիքներ