Սոլթ Լեյք Սիթիում ոստիկանությունը կրակ է բացել աուտիզմով հիվանդ երեխայի վրա
Ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում ոստիկանը կրակել է աուտիզմով հիվանդ դեռահասի վրա այն բանից հետո, երբ նրա մայրը զանգահարել է 911 ծառայություն և ասել, որ երեխայի մոտ նյարդային ցնցումներ են: Այդ մասին տեղեկացնում է տեղական KUTV հեռուստաալիքը:
Ինչպես նշել է ոստիկանության ներկայացուցիչը, սպաները դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ տեղեկություն են ստացել «ցնցումների» մասին, որոնք կարող էին բռնության վերածվել, քանի որ դեռահասը «զենքով սպառնում էր մարդկանց»: Տղան ցանկացել է փախչել ոստիկաններից, սակայն կարճ հետապնդման ժամանակ ոստիկանության աշխատակիցը հանել է զենքը ու կրակել նրա վրա:
Պատանին տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: 13-ամյա երեխայի մայրը պարզաբանել է, որ ոստիկանները մի քանի անգամ կրակել են իր որդու՝ Լինդեն Քեմերոնի վրա: Նա պնդում է, որ տղան վիրավորվել է ուսի, ոտնաթաթի, աղիների և միզապարկի շրջանում:
911 ծառայությանը կինն ասել է, որ տղան զինված չէ, նա չի տիրապետում ինքն իրեն, և նրան պետք է հոսպիտալացնել:
Կարծիքներ