Իսրայելի նախագահը Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո համաքաղաքացիներին միասնության ու զգոնության կոչ է արել

Իսրայելի նախագահը Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո համաքաղաքացիներին միասնության ու զգոնության կոչ է արել

Իսրայելի քաղաքացիները պետք է միասնական մնան հակառակորդի դեմ՝ միաժամանակ զգոն լինելով: Այս կոչով համաքաղաքացիներին դիմել է հրեական պետության նախագահ Յիցհակ Հերցոգը՝ ուրբաթ երեկոյան Արևելյան Երուսաղեմի սինագոգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը խլեց յոթ մարդու կյանք, և շաբաթ օրը Արևելյան Երուսաղեմում հրաձգության ևս մեկ դեպքից հետո, որի ժամանակ առնվազն երկու իսրայելցի վիրավորվել են։

Երկրի ղեկավարը, ում ելույթի տեքստը տարածել է նրա գրասենյակը, ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում