Սինվարի եղբայրը դարձել է ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը. The Wall Street Journal
ՀԱՄԱՍ-ի զոհված ղեկավար Յահյա Սինվարի կրտսեր եղբայրը՝ Մուհամեդը, նոր մարտիկներ է հավաքագրում Գազայի հատվածում շարժման համար․ հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականի տվյալներով՝ Մուհամեդ Սինվարը շարժման նոր առաջնորդն է դարձել և պատրաստվում է վերակենդանացնել խմբավորումը, քանի որ դրա մարտական հնարավորությունները էականորեն խաթարել է Իսրայելը:
Անցած աշնանը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որի խոսքը մեջբերել էր The Times of Israel պարբերականը, հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որպես ռազմական կազմավորում, այլևս գոյություն չունի:
Հոկտեմբերին հայտնի դարձավ Յահյա Սինվարի մահվան մասին։ Նա սպանվել է ՑԱԽԱԼ-ի հատուկ գործողության ընթացքում։
Կարծիքներ