Ֆրանսիայի դեսպանը Մատենադարանում ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը
Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելել է Մաշտոցյան Մատենադարան։
Հյուրը շրջայց է կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, այնուհետև Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ զրույց է կայացել հայ-ֆրանսիական գիտամշակութային համագործակցության հեռանկարների շուրջ։
Կարծիքներ