Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Ղազախստանի Աստանա քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: 

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  ժամանել են Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում