Մաեստրոն կա թատրոնում, երգերում, մարդկանց սրտերում և հայրենիքում. մեկ տարի՝ առանց Արթուր Գրիգորյանի

Մաեստրոն կա թատրոնում, երգերում, մարդկանց սրտերում և հայրենիքում. մեկ տարի՝ առանց Արթուր Գրիգորյանի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ներկայացրել է կոմպոզիտոր  Արթուր Գրիգորյանի «Դու կաս» երգը:

Այն մաեստրոյի վերջին ստեղծագործությունն է, նվագախմբի կատարումը նվիրված է Արթուր Գրիգորյանի հիշատակի 1 տարվան:

Առաջին անգամ Հայաստանում ձայնագրությանը ուղեկցում է կենդանի նվագախումբը։

Հայաստանի երգի պետական թատրոնը ևս անդրադարձել է երհի կատարմանը՝ նշելով.

«Մեկ տարին լրացավ ինչ Արթուր Գրիգորյանը մեզ հետ չէ։

Մեկ տարի կարոտով լցված թատրոնում՝ հնչում են երգերն առանց նրա, բայց նրա ներկայությամբ…
Մաեստրոն կա թատրոնում, երգերում, մարդկանց սրտերում և Հայրենիքում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում