Ադրբեջանական իշխանություններն այնքան սրբապիղծ են, որ թիրախավորում են անգամ մանկապարտեզներն ու եկեղեցիները․Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական իշխանությունները այնքան սրբապիղծ են, որ չեն խորշում ոչ միայն քաղաքացիական անձանց ու շինություններին, այլ նաև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները դաժանորեն թիրախավորելու հարցում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը գերճշգրիտ հրթիռով հարվածեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:
«Սրանց ի՞նչ ասես...» ,-եզրափակել է նա:
Կարծիքներ