Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Բլինկենի Չինաստան այցի նախապատրաստման հետաձգումներ չկան

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Չինաստան կատարած այցի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են հարթ։ Այս մասին ուրբաթ օրը օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Ոչ մի ուշացում չկա: Ինչպես մեր բոլոր այցերի դեպքում, խոսքը գնում է գործընթացի մասին»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Սպասվում է, որ Բլինկենը կայցելի Չինաստան «առաջիկա շաբաթների ընթացքում», - ասել է նա:
Կարծիքներ