«Սափրվելու և նորմալ հագնվելու ժամանակն է»․ Լուկաշենկոյի խորհուրդը Զելենսկիին
«Զելենսկին ինքնուրույն մարդ չէ, ժամանակն է, որ կարգի բերի իրեն»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Վլադիմիր Զելենսկին սեփական վարքագիծ չունի: Այդ պատճառով, ինչպե՞ս կարող եմ նրան վերաբերվել: Ես կցանկանայի նրան տեսնել որպես անկախ մարդ, ով կհասկանար, որ պատերազմն ընթանում է Ուկրաինայում։ Ո՛չ Ամերիկայում, ո՛չ Լեհաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ Ռուսաստանում, այլ՝ իր մոտ»,- ասել է Լուկաշենկոն Associated Press-ի լրագրողին: Զելենսկին, ըստ Լուկաշենկոյի, հիմար չէ և պետք է գիտակցի, թե ինչ է կատարվում։
«Բայց նա չի կարող, ձեր պատճառով, ինչպես ասացի, և ներսում բավական ուժեր կան, որ նրան ուղղակի թույլ չեն տա այսօր դիվանագիտական ճանապարհով խաղաղություն հաստատել։ Սա իմ տեսակետն է, կարող եմ սխալվել: Բայց ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում դրանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը:
«Ժամանակն է սափրվելու, նորմալ հագնվելու և ուկրաինացի ժողովրդին և համաշխարհային հանրությանը ցույց տալու, որ նրանք ամեն օր ավելի ու ավելի լավն են դառնում։ Դուք պետք է դուրս գաք այս պատկերից: Այս խաղը ձգձգվել է։ Բայց ինքը կինոռեժիսոր է, դերասան է, նկարիչ, ավելի լավ գիտի ու ապրում է որոշակի իրավիճակում, այս իրավիճակում: Ես այնքան էլ խորասուզված չեմ դրա մեջ, որքան նա։ Ուստի, ես նրան չեմ դատապարտի»,- հավելել է Լուկաշենկոն։
Կարծիքներ