Գործարկվելու են Արագածոտնի մարզի Ակունք և Կարմրաշեն համայնքների շչակները

Գործարկվելու են Արագածոտնի մարզի Ակունք և Կարմրաշեն համայնքների շչակները

Արագածոտնի մարզի Ակունք համայնքում հոկտեմբերի 13-ի ժամը 12։00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 13-ի ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում անցկացվելու է նույն թեմայով վարժանք: Այստեղ ևս շչակ է գործարկվելու։

ՀՀ ԱԻՆ-ը նշված համայնքների բնակիչներին խնդրում  չանհանգստանալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում