Պողպատյա տրամաբանությամբ ու դեմագոգիայով մոլորեցնում են մարդկանց. Չախոյան
Ըստ Էդմոն Մարուքյանի պետք չէ հայտարարագրվել, քանզի այդ տվյալները կարող են հանկարծ հայտնվել Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքերում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Նույն տրամաբանությամբ՝ ՀՀ քաղաքացիները չպետք է ունենան ծննդյան վկայական, անձնագիր, իսկ Զինված ուժերը՝ զինտեխնիկա, քանզի այդ տվյալները նույնպես կարող են հայտնվել Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքերում։
Իսկ նույն Մարուքյանը վտանգներ չի տեսնում, երբ առաջարկում է Հայաստանով Ադրբեջանին ճանապարհ տալ 3-րդ կողմի վերահսկողությամբ։ Այս պողպատյա տրամաբանությամբ ու դեմագոգիայով էլ մոլորեցնում են մարդկանց։
Ես ձեր կլասիկ ցավը տանեմ»։
Կարծիքներ