Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի. Էրդողան

Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս ուղիղ եթերով պատասխանել էր թուրքական լրատվականների հարցերին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Աքքույու» ատոմակայանին՝ նա ասել է, որ հնարավոր է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Ավելի ուշ, սակայն, ռուսական կողմը Պուտինի ժամանման լուրը հերքել էր, իսկ մարտի 30-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ապրիլին նախատեսվում Է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, որի ժամանակ հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։

Թուրքական կողմը դեռ չի հաստատել այս լուրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում