Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա

Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա

Futuro Vegetal կազմակերպության մի քանի բնապահպան ակտիվիստներ կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) շենքի վրա: Այդ կերպ նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել այն դատավարության դեմ, որն իրականացվում է իրենց 15 գործընկերոջ նկատմամբ նման ակցիայի պատճառով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է զետեղվել կազմակերպության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում:

«Գիտնականները, որոնց այսօր դատում են Կոնգրեսի առջև բողոքի ակցիա իրականացնելու համար, կրկնել են նույն գործողությունը՝ հասկացնելով, որ պետական ​​ռեպրեսիաները չեն կարող մեզ կանգնեցնել մեր իրավունքների և ազատությունների համար պայքարում։ Նրանք անհնազանդության, դիմադրության և հետևողական պայքարի օրինակ են»,-ասվում է տեքստում:

Կազմակերպության տվյալներով՝ ոստիկանությունը մինչ այժմ բերման է ենթարկել ութ բնապահպան ակտիվիստի։

Դատավարությունը վերաբերում է ապրիլի 6-ին Rebelión Científica կոլեկտիվի իրականացրած գործողությանը, երբ սպիտակ  խալաթներով տասնյակ գիտնականներ կարմիր են ներկել  խորհրդարանի գլխավոր ճակատի սյուները՝ կլիմայական խնդիրների վերաբերյալ կառավարության անգործության վրա ուշադրություն հրավիրելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում