Հայտնի է՝ ինչքան կտևի Արման Ծառուկյանի ապաքինումը

Հայտնի է՝ ինչքան կտևի Արման Ծառուկյանի ապաքինումը

Մարտական խառը արվեստների (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը մի քանի ամիս կվերականգնվի մեջքի վնասվածքից:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից:

Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը տիտղոսային չի լինելու:

«Արմանի վերականգնումը վնասվածքից կարող է տևել մի քանի ամիս»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք՝ Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չեղարկվել էր՝ Ծառուկյանի մեջքի վնասվածքի պատճառով:

UFC-ի թեթև քաշային կարգում տիտղոսի համար պայքարում ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ Ծառուկյանի փոխարեն հանդես եկավ բրազիլացի Ռենատո Մոյկանոն: Մախաչևը հաղթեց մրցակցին առաջին ռաունդում խեղդող հնարքով և պաշտպանեց տիտղոսը:

Ծառուկյանը 28 տարեկան է, ունի 22 հաղթանակ և 3 պարտություն: UFC-ում մարզիկը անցկացրել է 11 մենամարտ, որոնցից հաղթել է 9-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում