Բնակարանի վարձի փոխհատուցում կտրվի Էրեբունիում փետրվարի 5-ի պայթյունից տուժած 7 ընտանիքի

Բնակարանի վարձի փոխհատուցում կտրվի Էրեբունիում փետրվարի 5-ի պայթյունից տուժած 7 ընտանիքի

Էրեբունի վարչական շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ ընտանիքի Երևանի քաղաքապետարանը կտրամադրի բնակարանի վարձի փոխհատուցում՝ 300 հազարական դրամի չափով:

Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Քաղաքային իշխանության նախաձեռնությունը միաձայն հաստատվել է Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված՝ քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստում:

Նիստի ընթացքում վարչական շրջանների աշխատակազմերի կողմից ներկայացվել է ու հավանության է արժանացել սոցիալական աջակցության ընդհանուր 12 ծրագիր: Խորհրդի նախագահ, քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն ընդգծել է սոցիալական ծրագրերի կարևորությունն ու նշել, որ համայնքը շարունակաբար պետք է լինի իր բնակիչների կողքին:

Հիշեցնենք՝ Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 2 մարդ, տուժած քաղաքացիները տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում