Ինչպես է Սամվել Շահրամանյանը մուտք գործել Հայաստան
ԼՂ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սամվել Շահրամանյանն անդրադարձել է հարցին, թե ինչպես է եկել Հայաստան:
«Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։ Որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, ձերբակալվել են նախկին ղեկավարները։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել՝ ինչու ադրբեջանական կողմից կայացվեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել են և տեղափոխվել են Բաքու՝ քաղաքական նպատակներով։
Ես տեղափոխվել եմ ուղղաթիռով։ Ուղղաթիռով տեղափոխվել ենք ես, պաշտպանության նախարարը և իմ անվտանգության երկու աշխատակից։ Մենք Սիսիան ենք հասել ուղղաթիռով»,- ասել է Շահրամանյանը։
Կարծիքներ