Ղազախստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով շուրջ երեք տասնյակ զոհ կա
Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 18 հանքափորի փրկարարները դեռ փնտրում են: Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հայտնի է, որ արտակարգ պատահարի պահին գետնի տակ է գտնվել 252 մարդ, ավելի քան 200-ը դուրս է բերվել: Վթարի ենթադրյալ պատճառը մեթան գազի պայթյունն է։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերի 29-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ վթարի զոհերի: Նա ժամանել է դեպքի վայր:
Կարծիքներ