Հոնկոնգում վաճառքի կհանվի Շումախերի Ferrari-ն

Հոնկոնգում վաճառքի կհանվի Շումախերի Ferrari-ն

Հոնկոնգի աճուրդի տունը վաճառքի կհանի Ferrari F1-2000 մեքենան, որով լեգենդար գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը 2000 թվականին հաղթել է Բրազիլիայի Գրան Պրին։

Այս բոլիդն աշխատում է V-10 շարժիչով, որը կարող է զարգացնել մոտ 780 ձիաուժ: 2000 թվականին Շումախերն այս մեքենայով նվաճեց իր առաջին չեմպիոնությունը։

Ակնկալվում է, որ մեքենան կվաճառվի աստղաբաշխական գումարով։

Դա պայմանավորված է նրանով, որ այն մեքենան, որով Շումախերը հաղթել էր 2003 թվականին Ֆորմուլա 1-ի առաջնությունում, նոյեմբերին աճուրդում վաճառվել էր 14,8 միլիոն դոլարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում