Պատերազմի առնչությամբ իրավապահ մարմինները շուրջ 1300 քրեական գործ են հարուցել. Փաշինյան
Պատերազմի հետ կապված՝ ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, շուրջ 1300 քրեական գործ կա: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ քրեական գործերով ընթանում է նախաքննություն:
Վարչապետը պատասխանեց ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանի հարցին՝ պատերազմի ընթացքում հնարավոր դավաճանական գործողությունների մասին:
«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով դավաճանության դեպքերին՝ Փաշինյանը շեշտեց, որ իր արած հայտարարությունների հիման վրա կան կամ այդ պահին արդեն եղել են քրեական գործեր, և համոզված է, որ քրեական գործերը կտան կոնկրետ հարցերի պատասխաններ:
Կարծիքներ