Լոռու մարզում էլեկտրաշչակ է փորձարկվելու. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառում, որի ընթացքում փորձարկվելու է նշված համայնքի էլեկտրաշչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ