Մոսկվան չեղարկել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Գերմանիա
Մոսկվան չեղարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Գերմանիա, որը նախատեսվում էր սեպտեմբերի 15-ին: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
Լավրովն իր գերմանացի պաշտոնակցի հետ պետք է մասնակցեր Գիտակրթական գործընկերության խաչաձև տարվա փակման արարողությանը: Ամսաթիվը համաձայնեցրել էին դեռևս անցյալ տարի և հաստատել օգոստոսի 11-ին:
Սակայն սեպտեմբերի 3-ին գերմանական կողմը տեղեկացրել է Մաասի աշխատանքային գրաֆիկի փոփոխության և արարողությանը նրա մասնակցության չեղարկման մասին: Բեռլինում նախարարների երկկողմ հանդիպմանը հատկացվել է մեկ ու կես ժամ:
ԱԳՆ-ից նշել են. «հաշվի առնելով խաչաձև տարվա հաջող ավարտը Լավրովը փակման արարողության ժամանակ ողջույնի խոսք կուղղի մասնակիցներին»:
Նշվում է, որ վերջին շրջանում մի խումբ քաղաքական գործիչներ, Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրավիճակով պայմանավորված, արտահայտվել են Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու օգտին: Սակայն Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ այդ հարցը պետք առանձին դիտարկվի:
Կարծիքներ