Հոկտեմբերի 27-ից 28-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ

Հոկտեմբերի 27-ից 28-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ՝  բռնկված հրդեհների վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 25 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում