Կրակոցներ՝ Երևանում. բերման է ենթարկվել գիշերային ակումբի սեփականատերը
Հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունու փողոցի 6 հասցեում գործող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել: Հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայրից քննիչի հանձնարարականով ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Mercedes GL500, Mercedes G և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:
Տեղում ոստիկանները կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով պարեկների հետ բերման են ենթարկել ու ոստիկանույթան Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի քաղաքացիների:
Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ է Երևանի բնակիչ 44-ամյա Արման Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ օդ կրակոցներ արձակելու մեջ:
Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչներ 18-ամյա Վահան Մ-ն, ով աղբյուրի տեղեկություններով՝ Արման Մ.-ի որդին է, Երևանի բնակիչ 22-ամյա Երվանդ Ն.-ն, Երևանի բնակիչ 35-ամյա Ընծա Դ.-ն, Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ն.-ն, և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացվել Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Զոյա Հ.-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Սեդա Օ.-ն, վերջիններս ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկել է նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով ձերբակալված Ա. Մարտիրոսյանը Մյասնիկյան պողոտայում գործող «Վարդա» գիշերային ակումբի սեփականատերն է:
Կարծիքներ