36-ամյա տղամարդը փորձել է բացել «Հայփոստի» բաժանմունքի պատուհանը և գողություն կատարել

36-ամյա տղամարդը փորձել է բացել «Հայփոստի» բաժանմունքի պատուհանը և գողություն կատարել

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։

Վերջինս հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում