Չունենալով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ՝ ունենք ակտիվ երկխոսություն. Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան վարում են շատ ավելի ակտիվ ու գործուն երկխոսություն, քան որոշ երկրներ, որոնք ունեն դիվանագիտական հարաբերություններ։
Այս մասին խորհրդարանում մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանն ու Թուրքիան իսկապես վարում են շատ ակտիվ ու գործուն երկխոսություն, ավելի ակտիվ, քան որոշ երկրներ, որոնք ունեն դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է նա ու հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կհանգեցնի «գործնական արդյունքների»՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման։
Ըստ նախարարի՝ իհարկե, կան միջանկյալ արդյունքներ, բայց ժամանակն է տեսնել վերջնարդյունքները:
Կարծիքներ