Mercedes-ն ավելի քան 264 000 մեքենա է հետ կանչում ողջ աշխարհում՝ մեքենայի հնարավոր բռնկման պատճառով

Mercedes-ն ավելի քան 264 000 մեքենա է հետ կանչում ողջ աշխարհում՝ մեքենայի հնարավոր բռնկման պատճառով

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական հսկան ավելի քան 264 հազար ավտոմեքենա է հետ կանչում ողջ աշխարհում:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ընեկրության մամուլի ծառայությունը, մեքենաները հետ են կանչվում գործարանային թերության պատճառով, որը կարող է հանգեցնել մեքենայի բռնկման:

Գերմանիայի ավտոտրանսպորտային դաշնային գերատեսչության տվյալներով՝ հետկանչը վերաբերում է C- և GLC-դասի 264 393 մեքենայի, որոնք արտադրվել են 2016-2020 թվականներին, այս թվում՝ 120 766-ը՝ Գերմանիայի տարածքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում