Առանց հոր մնաց 3 երեխա. երեկ սպանված մայոր Դանիելյանը բնիկ հադրութցի էր, ուներ իրավագետի մագիստրոսի աստիճան
Երեկ՝ մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրականացրած հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:
Զոհված ոստիկաններից 43-ամյա Դավիթ Դանիելյանը ոստիկանության մայորի կոչում ուներ, զբաղեցնում էր ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը, 3 երեխայի հայր էր:
Նրա կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.
Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղում:
2004-2006թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
2002 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի տեսական տնտեսագիտություն բաժին և 2008թ-ին ավարտել իրավագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2010 թվականին ծառայության էր անցել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:
2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ ոստիկանության մայորի կոչում:
Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Կարծիքներ