Խաղաղության հասնելու ճանապարհին պարտվողներ չեն լինում
![Խաղաղության հասնելու ճանապարհին պարտվողներ չեն լինում](https://freenews.am/uploads/images/image_750x_67b4bb9aa8439.jpg)
Թուրքիան իդեալական հարթակ է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր բանակցությունների համար՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Երկրի ղեկավարը նշել է, որ Զելենսկու հետ հանդիպմանն ընդգծել է համակողմանի օգնություն ցուցաբերելու և բանակցային գործընթացն կայուն խաղաղությամբ ավարտելու Թուրքիայի պատրաստակամությունը։
Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, որը «հանգեցրել է բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան և հսկայական ավերածությունների»:
«Խաղաղության հասնելու ճանապարհին պարտվողներ չեն լինում, հիմա ամբողջ համաշխարհային հանրությունն սպասում է, որ խաղաղություն ձեռք բերվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում», - նշել է նա։
Միաժամանակ՝ ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն էական պայմաններ են Թուրքիայի համար։ Էրդողանը հույս է հայտնել, որ և՛ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բանակցություններն իր գործընկերոջ հետ, և՛ իր սեփական բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ «խաղաղության ճանապարհ կհարթեն»։
Կարծիքներ