Ժիրինովսկու՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու տեսանյութը հայտնվել է համացանցում
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կադրերը հայտնվել են համացանցում, մասնավորապես՝ «Ինսայդեր UA» թելեգրամյան ալիքում:
Հիշեցնենք, որ ՌԼԴԿ-ի առաջնորդը կամավոր մասնակցում է Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեայի անվան կենտրոնի մշակած կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումից հետո անցկացվող կլինիկական հետազոտություններին:
Ավելի վաղ Ժիրինովսկին բազմիցս հայտարարել էր առաջին պատվաստվողներից մեկը դառնալու պատրաստակամության մասին:
Նշվում է, որ բացի Ժիրինովսկուց՝ հետազոտությունների այս փուլում այս պատվաստանյութը կստանա Ռուսաստանի ևս 40 000 քաղաքացի:
«Պատվաստումը երկու փուլով է տեղի ունենում: Երկրորդ ներարկումն առաջինից երեք շաբաթ անց է կատարվում: Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստանյութի երկրորդ մասը սեպտեմբերի վերջին կստանա, որից հետո նրա առողջական վիճակը կես տարի բժիշկների հսկողության տակ կգտնվի»,- հավելել են կուսակցության մամուլի ծառայությունից:
Կարծիքներ