Հրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկում. կա տուժած
Հուլիսի 31-ին, ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1ա շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժած Սվետիկ Խ․-ն տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Ստացել համապատասխան բուժօգնություն և դուրս է գրվել։
Բնակարանում տեղի է ունեցել գազի 5 կգ-ոց բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ Այրվել է տան դուռը և ջերմահարվել` առաստաղը (1 քմ)։ Դեպքի մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Կարծիքներ