Արշակ սրբազանը ստել է․ Եկեղեցին 0 դրամ շահութահարկ է վճարել
Արդեն մի քանի օր է, ինչ քննարկման առարկա է դարձել Արշակ սրբազանի հնչեցրած այն հայտարարությունը, թե իբրև եկեղեցին հարկ է վճարում։
Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 758-րդ տեղը՝ վճարելով շուրջ 435 մլն դրամ։ Սակայն եթե ուսումնասիրենք ավելի մանրամասն, պարզվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին որպես շահութահարկ վճարել է 0 դրամ։
Հենց սրա մասին էր երեկ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով պնդում էր, որ ժամանակն է, որ եկեղեցին ու եկեղեցականները սկսեն հարվել, ինչպես բոլորը։
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու վճարած շուրջ 435 մլն դրամին, ապա դրա գերակշիռ մասը եկամտահարկն է։ Եկամտահարկը վճարում են աշխատողների աշխատավարձից կախված, իսկ Հայաստանում՝ գործատուն անմիջապես վճարում է եկամտահարկը, որպեսզի աշխատողին չծանրաբեռնի հարկային հաշվետվություններով։ Այսինքն սա այն գումարն է, որը վճարվել է աշխատողների աշխատավարձից, երբ եկեղեցին ինչ-որ աշխատանքի համար աշխատողներ է վարձել։
Ստորև ներկայացնում ենք Արշակ Սրբազանի հայտարարությունը և Հայ Առաքելական Եկեղեցու վճարած հարկերի մասին տեղեկատվությունը, որտեղ հստակ երևում է, որ եկեղեցին շահութահարկ չի վճարում, իսկ Արշակ Սրբազանը ստում է։
Կարծիքներ