Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում hունիսի 1-6-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության hիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 1-5-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ, հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ