Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը վաղը փակ է լինելու երթևեկության համար
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 10։00-ին, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ – /Մ-2/ միջպետական ճանապարհի 93-րդ կիլոմետրին։
Վերոնշյալ ավտոճանապարհը փակ է լինելու երթեւեկության համար։
Կարծիքներ