Տավուշում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, վարորդը՝ տեղում մահացել

Տավուշում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, վարորդը՝ տեղում մահացել

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել փրկարարները: Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։

Հրշեջ-փրկարարները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները: Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում