Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում բախվել են մեքենաներ

Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում բախվել են մեքենաներ

Երեկ՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմաց բախվել են 22-ամյա Ալբերտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 26-ամյա Էդգար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Միքայել Նալբանդյանի արձանի առջև տեղադրված լուսակիրը, երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով չշահագործվող հեռախոսախցիկին և երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով BMW-ի վարորդը նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Տեղում տարածքը սահմանազատվել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում