Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելուց անմիջապես հետո 24 ժամում լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը

Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելուց անմիջապես հետո 24 ժամում լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը

Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ եթե աշնանը հաղթի նախագահական ընտրություններում, ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման կհասնի նույնիսկ իր երդմնակալությունից առաջ։

«Մենք կլուծենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմը, մինչև իմ՝ պաշտոնի ստանձնումը»,- ասել է նա հունվարի 20-ին Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների հետ հանրահավաքում։

Միևնույն ժամանակ, Թրամփը չի նշել, թե որքան ժամանակ կպահանջվի խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչպես նաև չի նշել, թե կոնկրետ ինչպես է մտադիր լուծել հակամարտությունը։

«Ես լավ եմ ճանաչում Ռուսաստանի նախագահ ՎլադիմիրՊուտինին, գիտեմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, մենք կլուծենք դա»,- հավելել է նա։

Ամերիկացի նախկին առաջնորդը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում մտադիր է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 24 ժամվա ընթացքում։

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։ 2023 թվականի ապրիլի 25-ին ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը հայտարարեց, որ կձգտի վերընտրվել պետական բարձրագույն պաշտոնում։ Թրամփն իր ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարեց 2022 թվականի նոյեմբերին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում