Ռումինիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում ձեռք կբերի 200 Patriot հրթիռ
Ռումինիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում ձեռք կբերի 200 Patriot հրթիռ՝ ավելի քան 1,09 միլիարդ եվրո արժողությամբ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարար Անջել Թիլվարը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մատակարարումների և գնումների գործակալությունը հայտարարել էր, որ կօգնի դաշինքի երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Նիդեռլանդներին, Ռումինիային և Իսպանիային, համատեղ պայմանագրով ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համար 1000 հրթիռ գնելու հարցում։
«Ազգային պաշտպանության նախարարությունը խնդրել և ստացել է Ռումինիայի խորհրդարանի հավանությունը՝ մասնակցելու այս համատեղ գնումների ծրագրին, մեր բանակի մարտական պաշարները համալրելու համար։ Patriot դասի 200 հրթիռների փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 1,09 միլիարդ եվրո։ Այս ձեռքբերումը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն ունի համապատասխան լուծումներ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար», - ասել է Ռումինիայի պաշտպանության նախարարը։
Նա ընդգծել է, որ Բուխարեստը կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` ժամանակակից ռազմական տեխնիկա և զինամթերք ձեռք բերելու համար։
Կարծիքներ