Տավուշի ու Լոռու մարզում նշանակվել են առաջին ատյանի դատարանների նախագահներ
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Տավուշի ու Լոռու մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ են նշանակվել:
««Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի ԲԴԽ-81-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մուշեղ Հարությունյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:
««Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի ԲԴԽ-81-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մակար Կիրակոսյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրի տեքստում:
Կարծիքներ