Վարչապետի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Դավիթ Սողոմոնյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ։
Կարծիքներ