Ու՞մ պսակադրությունն է այսօր տեղի ունեցել սահմանապահ Մովսես գյուղում

Ու՞մ պսակադրությունն է այսօր տեղի ունեցել սահմանապահ Մովսես գյուղում

Իջևանում այսօր կայացած ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ մարզում մարդիկ անցել են կյանքի բնականոն հունի, անգամ Մովսես գյուղում պսակադրություն է տեղի ունեցել:

Նորապսակ փեսան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի օգնական Դավիթ Դանիելյանն է, ով ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, և գրել.

«Իմ կյանքի կարևորագույն ձեռքբերումը: Մեր պսակադրությունը կազմակերպեցինք Մովսես գյուղում, ի զորակցություն մեր սահմանապահ գյուղի բնակիչների: Վերջին իրադարձություններից հետո մեր պսակադրությունն առաջինն էր Մովսեսում: Թող երջանկությունը միշտ ուղեկցի մեր ժողովրդին»:

Նշենք, որ պսակադրությանը մասնակցում էին Տավուշի մարզպետը, ԿԳՄՍ նախարարը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում