Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 15 ծանրորդներ
Վաղը ծանրամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Մոսկվա, որտեղ կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հավաքականների հայտացուցակները Եվրոպայի առաջնության համար։ Հայաստանը կներկայացնեն 15 մարզիկներ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը հետևյալն է․
Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ),
Կարեն Ավագյան, Անդրանիկ Կարապետյան (89 կգ),
Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ),
Արսեն Մարտիրոսյան, Սամվել Գասպարյան (102 կգ),
Սիմոն Մարտիրոսյան (109 կգ),
Գոռ Մինասյան, Վարազդատ Լալայան (109 + կգ)
Հայաստանի կանանց հավաքականում 4 մարզուհի է ընդգրկված.
Իզաբելա Յալյան (59 կգ),
Լիանա Գյուրջյան (81 կգ),
Տաթև Հակոբյան (87 կգ),
Արփինե Դալալյան (87+կգ)
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ՝ ապրիլի 4-11-ը: Այն վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:
Կարծիքներ