Ավստրալիայի իշխանությունները 500 զինվորական կուղարկեն Սիդնեյ կարանտինի կանոնների պահպանումը վերահսկելու համար

Ավստրալիայի իշխանությունները 500 զինվորական կուղարկեն Սիդնեյ կարանտինի կանոնների պահպանումը վերահսկելու համար

Ավստրալիայի իշխանությունները հավելյալ զինվորականներ կուղարկեն երկրի խոշոր քաղաքներից մեկը՝ Սիդնեյ, կարանտինի հետ կապված կանոնների պահպանումը վերահսկելու համար:

Կարանտինային կանոնները սահմանվել են հունիսի 26-ին երկրում կորոնավիրուսի բռնկման հետևանքով: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ  Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է օգոստոսի 16-ին օպերացիայի մեկնարկի մասին:

«Մնա տանը» արշավի շրջանակում իրավապահները կվերահսկեն, որպեսզի Սիդնեյի բնակիչները պատշաճ կատարեն իշխանությունների հրահանգներն ինքնամեկուսացման հետ կապված: Զանգվածային վերահսկողության համար Սիդնեյ կուղարկվի 500 զինվորական, որոնք կմիանան տեղի ոստիկանական ուժերին:

Գլեդիս Բերեջիկլյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային վիճակագրությունը գնալով վատթարանում է: Օգոստոսի 13-ին գրանցվել է 466 նոր դեպք, որը համավարակի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում